Главная » Каталог сайтов » Վահան Տերյան » ՓՇԵ ՊՍԱԿ |
В категории сайтов: 20 Показано сайтов: 1-20 |
Արևելքը ալ քող նետեց ուսերին, Լույսը վառեց կատարները լեռների, Մնաս բարով ասենք մենք էլ գիշերին, Ալ շողերը տանենք ներքև — թող վառի... Ե՛լ, իմ եղբայր, արշալույսի շողի հետ Ճամփա ընկնենք լույսի երգով կենսավառ, Տե՜ս, մութ է դեռ ձորի միջին արահետ, Դեռ նիրհում են ճամփին ձորակ ու անտառ...
ՓՇԵ ՊՍԱԿ |
Переходов: 0
| Дата: 16.02.2011
|
Այս պաղ աշխարհում ես տեսա միայն տառապանքի լաց,
ՓՇԵ ՊՍԱԿ |
Переходов: 0
| Дата: 16.02.2011
|
Արևն արթնացավ, արևը մեզ ի՜նչ, Նա մեզ չի բերում իր շողերը ջինջ, Մեր վրա մռայլ կամարն է հեգնում, Անսիրտ մեքենան ելնում ու ընկնում։ Գիշերն է իջնում հեզ ու հանդարտիկ, Գազանն է ննջում, ննջում են մարդիկ, Անվերջ կարիքն է մեր դուռը բախում, Սովից մեր հոգնած սիրտը նվազում։ Անվերջ աշխատիր, տանջվիր անդադար, Ու աշխատանքըդ ուրիշի համար. Բավական է, վերջ. մենք էլ չենք ուզում Սիրո երգ, անրջանք, վայելք ու հուզում, Վեր կաց, իմ ընկեր, վե՛ր կաց,, մուրճըդ առ, Նոր կյանք, նոր վայելք կռենք մեզ համար...
ՓՇԵ ՊՍԱԿ |
Переходов: 0
| Дата: 16.02.2011
|
ԱՔՍՈՐԱՎԱՅՐՈՒՄԼուռ է գիշերը։ Սառույց է ու ձյուն...
ՓՇԵ ՊՍԱԿ |
Переходов: 0
| Дата: 16.02.2011
|
Լաց, լաց, իմ մուսա, մարդիկ չլացին Օտ՛ար դաշտերում, պաղ կյանքերի մեջ Վաղաժամ մեռնող թերթերի նման Նոցա արյունից կվառվի մի օր Նոցա խոսքերը նորից կըհնչեն, Կըլինի մի օր՝ զայրույթը կ՛արող, Լաց,, լաց,, իմ մուսա, մարդիկ չլացին Ե՛վ քո երգերում, և՛ տխուր լացում
ՓՇԵ ՊՍԱԿ |
Переходов: 0
| Дата: 16.02.2011
|
Գայլերն են ոռնում... քամին է շաչում... Կալանավորը նայում է հեռուն — Մարդիկ լռել են, պատերն են լռում, Անվերջ ու անվերջ շղթան է հնչում։ Կարծես թե քամին նոցա է կանչում, Քամին պատմում է նրան մի գաղտնիք, Գայլերն են ոռնում, լռել են մարդիկ, Անվերջ ու անվերջ շղթան է հնչում։ Քամին քուն մտած մարդկանց է կանչում, Ահավոր քամին դռներն է թակում, Գալարվում, լալիս, անվերջ հեկեկում, Անվերջ ու անվերջ շղթան է հնչում... Քնած են մարդիկ, գայլերն են ոռնում, Քամին է թակում դռները մարդկանց, Բորբոքիր, վառվիր, ազատության բոց, Զարթնեցեք, մարդիկ, գայլերն են գոռում...
ՓՇԵ ՊՍԱԿ |
Переходов: 0
| Дата: 16.02.2011
|
Ես ձեզ բերի բարի լուր, Իմ եղբայրներ, արթնացե՛ք. Լո՛ւյս է, լո՛ւյս է ամենուր, Մեռած-քնած, վե՛ր կացեք... Ձեզ կոչում է անդադար Նոր միացման մոռացում. Առվակ, արև ու անտառ Ձեր երգին են սպասում։ Լույս է, լույս է ամենուր, Պատանիներ և կույսեր, Ես ձեզ բերի բարի լուր, Նոր հիացում, նոր հույսեր. Շիրիմներից ելեք վեր, Մահիճներից հեշտանքի Թևեր առեք, լույս թևեր Նոր արբունքի, նոր կյանքի։
ՓՇԵ ՊՍԱԿ |
Переходов: 0
| Дата: 16.02.2011
|
Արեգակը հուր ոսկի է մաղում
ՓՇԵ ՊՍԱԿ |
Переходов: 0
| Дата: 16.02.2011
|
Իմ դուռը բաց է, եկե՛ք բոլոր Անուղիներըդ, բաց է հոգիս, Ով թափառում է ուղեմոլոր. Ում սիրտը չունի քուն ու հանգիստ... Ում հոգին խոց է, ում օրը` մութ, Ում տխրությունը դառն է ու խոր, Վառ է իմ բոցը, կանչըս՝ անսուտ, Եկե՛ք բոլորըդ — որբ ու անզոր։ Ես էլ անգետ եմ, մոլոր ձեզ պես, Մոլոր ու որբ եմ չարիքի դեմ, Բայց միշտ ձեզ հետ եմ, եղբայր եմ ձեզ, Ձեզ պես անզոր եմ, ձեզ պես անզեն։ Հոգիս բացված է ծաղկի նման, Իմ սերը խորն է և անսպառ, Չէ՞ որ լոկ սերն է, սերն է վահան, Եվ սիրտն է, սիրտն է սրտին ասպար...
ՓՇԵ ՊՍԱԿ |
Переходов: 0
| Дата: 16.02.2011
|
ՔԱՂԱՔՍև ճիրաններդ, անհաղթ Բաբելոն, Քո ցուրտ լույսերի անխոս խնդությամբ Եվ այնտեղ, այնտեղ քո դղյակներում, (1908)
ՓՇԵ ՊՍԱԿ |
Переходов: 0
| Дата: 16.02.2011
|
ՔԱՂԱՔՁեր շքեղ շենքերի ծանրությամբ սրտմաշուկ,
ՓՇԵ ՊՍԱԿ |
Переходов: 0
| Дата: 16.02.2011
|
ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆՀեռացի՛ր, աշուն, համրորեն լացող,
ՓՇԵ ՊՍԱԿ |
Переходов: 0
| Дата: 16.02.2011
|
Կանչում են ինձ գիշերն ի բուն, աղաղակում իմ հոգում, Արշալույսը դեռ չբացված նոքա կըգան՝ կըտանեն Ոչ ոք, ոչ ոք չի ճչալու գիշերում այն ահավոր, Արևավո՛ր իմ պատանի, կարմիր է քո հարսնացուն, Դահիճների մթին խմբում կլինես դու միայնակ, Ընկերներըդ չեն լսելու գիշերում այս դառն ու խոր, Եվ թշնամին պիտի ժպտա դեմքիդ՝ հանգիստ ու անահ, Հրահրուն ես և բոցավառ, արևածագ ալ-բոսոր, Շողերից ու ծաղիկներից չեմ հյուսի քեզ, երգ իմ, ո՛չ,
ՓՇԵ ՊՍԱԿ |
Переходов: 0
| Дата: 16.02.2011
|
Լռել են արդեն երգերը հզոր Սև գնդերն ահա կազմել են շարքեր Դաժան ցնծությամբ թշնամին ահա Լցված է արդեն բաժակը թունոտ, Այս դառն օրերի մթնում մահաբեր,
ՓՇԵ ՊՍԱԿ |
Переходов: 0
| Дата: 16.02.2011
|
Գիշեր ու ցերեկ համաչափ զարկով Մանուկ օրերից, սև կամարի տակ, Արդյոք ո՞վ հյուսեց ձեր դժկամ լեզուն, Մեկ ժիր ցատկում եք, մեկ հանդարտ սահում
ՓՇԵ ՊՍԱԿ |
Переходов: 0
| Дата: 16.02.2011
|
Երանի՜ նրանց, որ մութ բանտերում Եվ չարչարանքում դժնի, որպես մահ, Մաշե՛ցին այնքան օրեր հրահրուն, Գերված թշնամուց անսիրտ ու ագահ։ Երանի՜ նրանց, որ սրտով եռուն Մնացին տռկուն, հըպարտ ու. անահ, Պարզած աչքերը դեպի լույս հեռուն, Արհամարհեցին և՛ երկունք, և՛ մահ, Երանի նրանց, և՛ փառք, և՛ օրհնանք...
ՓՇԵ ՊՍԱԿ |
Переходов: 0
| Дата: 16.02.2011
|
Ողշույն քեզ, տանջանք, ահեղ հիացում Փռեցեք այստեղ մարմինըս հլու, Ո՜վ գերագույն փառք, վերջի՛ն հիացմունք,
ՓՇԵ ՊՍԱԿ |
Переходов: 0
| Дата: 16.02.2011
|
Լուսաբացին նա բարձրացավ կախաղան Ծեր քահանան ոչ մի աղոթք չէր հիշում Մըռայլ սպան լուռ շրջում էր աջ ու ձախ Լուսաբացին նա բարձրացավ կախաղան
ՓՇԵ ՊՍԱԿ |
Переходов: 0
| Дата: 16.02.2011
|
ԿՅԱՆՔԻ ՈՐԲԵՐԸԴալուկ ու կնճռոտ, դեմքերով տխուր, Ա՜խ, ես սիրում եմ այդ վշտածրար Կյանքի որբերը.... վշտերով սնված, Ուրուրների պես մտքերի հետքին Մենակ ոգիներ, մերժված խոսքի պես,
ՓՇԵ ՊՍԱԿ |
Переходов: 0
| Дата: 16.02.2011
|
Մահու պես դաժան ձմեռն է իջել, Ժեռ սարի կրծքից դու դուրս ես թռչում, Քո մեջ ապրում է հույսը չըմարող...
ՓՇԵ ՊՍԱԿ |
Переходов: 0
| Дата: 16.02.2011
|